Մատչելիության հղումներ

Իրանն ամերիկացիներին բանակցելու առաջարկով չի դիմել. Բաղայի


Պաշտոնական Թեհրանը հերքել է Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները, թե իրանական կողմը դիմել է Վաշինգտոնին՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու խնդրանքով։

Նման հայտարարությամբ օրերս հանդես էր եկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը՝ նշելով, թե «իրանական կողմի հետ բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հաջորդ շաբաթ»։

«Թեհրանը բանակցություններ անցկացնելու որևէ խնդրանքով Միացյալ Նահանգներին չի դիմել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

XS
SM
MD
LG