Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ


Բրազիլիայում BRICS-ի շրջանակներում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ինչպես նաև անդրադարձել երկկողմ օրակարգի հրատապ թեմաներին։

Ռուսական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կրկին դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի դեմ իրականացված ռազմական հարվածները: Լավրովը նշել է, որ դրանք եղել են միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։

Ընդգծվել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Մոսկվան հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու փոխընդունելի լուծումների որոնմանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG