Մատչելիության հղումներ

«Ամոթ է Հայաստանում ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը». Արամ Ա


«Ամոթ է, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանում ստեղծված ներկա վատառողջ ու ապազգային մթնոլորտը», - հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է՝ հանձնառու է հայրենիք գալու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցելու՝ Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու լուծումներ գտնելու համար:

«Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի», - նշել է նա։

Արամ Ա-ն ընդգծել է. - «Շուրջ վեց տարիներէ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպէսզի կարենամ օժանդակել ստեղծուած փոթորիկը նուազագոյնը հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն, Ազգային Ժողովէն ու ընկերային ցանցերու ճամբով եւ այլապէս կատարուած ու շարունակուող անմակարդակ, մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող արտայայտութիւնները, ինչպէս նաեւ կատարուող ձերբակալութիւնները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դէպի Հայրենիք»։

Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է իր Ֆեյսբուքյան էջում շարունակում է Կաթողիկոսին ու այլ հոգևորականների վերաբերյալ գրառումները, նրա թիմակիցները նույն գործն են շարունակում աջակցող ելույթներով, զուգահեռ ծավալվում են քրեական գործեր բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այսօր համերաշխություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG