Թուրքական ընդդիմության առաջնորդը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզել, արխիվ

Թուրքիայի դատախազությունը երկրի խորհրդարան է փոխանցել ընդդիմադիր խոշորագույն ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզելի դեմ քրեական գործ է հարուցվել հանցագործության դրդելու և պետական պաշտոնյայի հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնելու հոդվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայում ևս երեք ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել Թուրքիայի իշխանություններն ավելի քան 120 մարդու են ձերբակալել