Քուրդ զինյալների զինաթափումը կմեկնարկի այս ուրբաթ

Քրդական բանվորական կուսակցության համագումարում հայտարարվում է զինված պայքարը դադարեցնելու մասին, Հյուսիսային Իրաք, 12-ը մայիսի, 2025թ.

Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների առաջին խումբը զենքերը վայր կդնի արդեն առաջիկա ուրբաթ օրը՝ Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքում։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զինաթափման գործընթացին զուգահեռ, Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը իր աջակիցներին կդիմի հատուկ տեսաուղերձով։ Դա առաջին դեպքը կլինի 1999 թվականից ի վեր, որ թուրքական իշխանությունները կթույլատրեն Օջալանին ոչ թե գրավոր հայտարարությամբ հանդես գալ, այլ ուղղակիորեն դիմել Անկարայի դեմ զինված պայքար մղող իր աջակիցներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրդական բանվորական կուսակցությունը «կարող է մի քանի օրում սկսել զենքերը հանձնել»Էրդողան․ «Քրդերը պետք է զինաթափվեն նաև Սիրիայում և Իրաքում»Քրդական բանվորական կուսակցությունը զենքերը վայր դրեց