Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն արդեն գոյություն ունի», սակայն խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սլովակական Hospodárske noviny պարբերականին:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ», - ասել է նա։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի, և Սահմանադրությունում էլ նման պահանջներ չկան հարևանների նկատմամբ: Սակայն, Հայաստանի իշխանություններն այժմ նոր Սահմանադրություն են մշակում, պնդելով, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ որ նախկինում ընդունված Սահմանադրությունները «լեգիտիմ չեն»:
Հաջիևն իր հարցացրույցում դրական է համարել այն փաստը, որ Հայաստանի հետ երկկողմ հաղորդակցության ուղի կա, և որ Երևանն ու Բաքուն խնդրահարույց հարցերը քննարկում են առանց միջնորդների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Փաշինյանի՝ իր հռչակած «Իրական Հայաստանը» առանց նոր Սահմանադրության չի «ամբողջանա»