Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնել Մայր Աթոռին

Էջմիածնի Մայր տաճարը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, այդ թվում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների ձեռնարկած գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին տեղեկությունների առթիվ»։ Այս մասին նշված է խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխ է Հայ Առաքելական եկեղեցու հետ, որի պատմական և հաստատուն դերակատարությունը նպաստել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի և դիմադրողականության ամրապնդմանը, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական միասնության հաստատմանը», - նշել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ղեկավարը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին «ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են դիտվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ նրանց հանդեպ հանրային թշնամանքի հրահրում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել». եկեղեցու դեմ արշավը շարունակվում է«Այսօր իշխանություններն ուզում են փոխել կաթողիկոսին, մենք չենք կարող դա թույլ տալ». Սահակ ՄաշալյանՅոթ Վերք եկեղեցում միասնական աղոթք և ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել ԱջապահյանիԳալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահՊետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին. ՀԿ-ներ