Մատչելիության հղումներ

Լեհաստանը ժամանակավոր հսկողություն է սահմանել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին


Լեհաստանը երկուշաբթի ժամանակավոր սահմանային հսկողություն է ներմուծել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին՝ փորձելով կասեցնել, կառավարության բնութագրմամբ, «ապօրինի միգրանտների աճող հոսքը» հյուսիսից և արևմուտքից։

Լեհաստանում միգրացիայի վերաբերյալ բանավեճը վերջին շաբաթներին թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ լեհական լրատվամիջոցները հաղորդել են, որ Գերմանիայի իշխանությունները ապօրինի միգրանտներին հետ են ուղարկում։

«Ամեն ինչ ընթանում է առանց միջադեպերի», - երկուշաբթի TVN24 մասնավոր հեռուստաալիքին հավաստիացրել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սիեմոնյակը՝ վերահսկողության ուժի մեջ մտնելուց հետո։

Գերմանիայի հետ սահմանին կեսգիշերային մամուլի ասուլիսի ժամանակ Սիեմոնյակը նաև նշել է, որ միայն պետական պաշտոնյաները, օրինակ՝ սահմանապահները, իրավունք ունեն ստուգել Լեհաստան մտնող տրանսպորտային միջոցները՝ ակնհայտորեն հղում անելով «քաղաքացիական հերթապահությունների» գործողություններին։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը X հարթակում հայտնել է, որ Լիտվայի հետ սահմանին ձերբակալել է Էստոնիայի քաղաքացու, ով տեղափոխում էր չորս ապօրինի միգրանտների, որոնք հավանաբար Աֆղանստանից էին։

Նիդերլանդները, Բելգիան և Գերմանիան ևս արդեն իսկ ընդունել են նմանատիպ միջոցառումներ սահմաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG