Մատչելիության հղումներ

Իրաքի հյուսիսում որոնողական գործողություններից հետո գազի թունավորումից 12 թուրք զինվոր է մահացել


Իրաք, արխիվ
Իրաք, արխիվ

Իրաքի հյուսիսում քարանձավի որոնողական գործողություններից հետո մեթան գազի թունավորումից 12 թուրք զինվոր է մահացել։

Թուրքիայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորները քարանձավներում քուրդ զինյալների կողմից նախկինում սպանված իրենց զինակցի մասունքներն էին փնտրում։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ 19 զինվոր է թունավորվել, որոնցից 12-ը մահացել են։

Քարանձավը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է 852 մետր բարձրության վրա և նախկինում Քրդական բանվորական կուսակցությունն այն օգտագործել է որպես դաշտային հոսպիտալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG