Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում կողմ է քվեարկել Բուլղարիայի՝ եվրոյի գոտուն միանալուն։ Բուլղարիան եվրոյի գոտուն կմիանա 2026 թվականի հունվարի 1-ից՝ հրաժարվելով իր ազգային տարադրամից՝ լևից։
Ավելի վաղ Եվրամիության խորհուրդն ու Եվրոպական կենտրոնական բանկն էին եզրակացրել, որ Բուլղարիան կատարել է եվրոյի գոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները։
Վերջին հարցումների համաձայն, սակայն, Բուլղարիայի բնակչության մոտ 50 տոկոսը դեմ է արտահայտվում եվրոյի գոտուն միանալուն։ Հիմնական մտավախությունը հնարավոր գնաճն է։