Բաքվում դատարանն ուժի մեջ է թողել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողներ Իգոր Կարտավիխիի և Եվգենի Բելոուսովի կալանքի որոշումը։ Դատարանը քննարկել է լրագրողների փաստաբանների բողոքները՝ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ՝ մերժելով այն:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման ֆոնին՝ Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին գործակալությունում մի քանի հոգու էին ձերբակալել, նրանցից «Sputnik Ադրբեջանի» խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել էին չորս ամսով։