Մատչելիության հղումներ

Թրամփը երկարաձգել է «փոխադարձ» մաքսատուրքերի ժամկետը՝ նամակներ ուղարկելով 14 երկրի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է «փոխադարձ» կոչվող մաքսատուրքերի մեկնարկի վերջնաժամկետը։

Նախկինում սահմանված ժամկետը հուլիսի 9-ն էր։

Նա միաժամանակ նամակներ է ուղարկել 14 երկրների ղեկավարներին՝ տեղեկացնելով՝ ինչ սակագներ են սպառնում նրանց և հավելելով, որ սակագների մակարդակը կարող է փոխվել՝ «կախված մեր հարաբերություններից ձեր երկրի հետ»։

Թրամփը կրկին սպառնացել է 25 տոկոս հարկ սահմանել Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG