Մատչելիության հղումներ

2021-ին Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ անկարգությունների գործով 4 անձի վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին


Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն: Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

4 տարի առաջ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցել էին նրան, փակել ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Քաղաքացիներից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):

Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով 23 քաղաքացի էր ձերբակալվել:


XS
SM
MD
LG